Քաղաքագետը` Լապշինի գործի մասին
Լապշինի գործի հետ Հայաստանն ու Ղարաբաղը ոչ մի կապ չունեն, պատճառը Բելառուսի և Ռուսաստանի սրված հարաբերություններն են, - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Իսկանդարյանի խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի փոխհարաբերությունները վերջին շրջանում սրվել են, նրանք հակասություններ ունեն, իսկ Բելառուսի նախագահը բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում ՀԱՊԿ-ի հարթակն օգտագործում է իր շահերն առաջ տանելու համար:
«Բելառուսը ինչ-որ բան արեց, քանի որ Ադրբեջանը ինչ-որ բան է խնդրել, ցանկացել: Իսկ դա արվեց նախագահների մակարդակով։ Իսկ Հայաստանում տվյալ թեմայի վերաբերյալ քննարկումներն արվում են ֆեյսբուքյան քննարկումների մակարդակով»,-ասաց Իսկանդարյանը։
Ինչ վերաբերում է Բելառուսում ՀՀ դեսպանի հետ կանչի հետ կապված խոսակցություններին՝ քաղաքագետն ասաց. «Նախ` Լապշինը ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացի չէ։ Բելառուսն ու Հայաստանն ունեն փոխհարաբերություններ, որոնք մեկ լավ են, մեկ վատ։ Հայաստանը շատ երկրներում ունի դեսպաններ, այդ երկրների հետ փոխհարաբերության ամեն մի վատացումից դեսպան հետ չեն կանչում, եթե այդպես լինի, ոչ մի տեղ դեսպան չի մնա, դեսպանները նրա համար են, որ պահեն այդ հարաբերությունները»։
Իսկանդարյանը հավելեց, որ այստեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող էր նոտա հղել և վերջ։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը
- ՀՀ-ի մասնակցությունը Լապշինի հետ կապված այս պրոցեսում համարում եմ խնդրահարույց. Սիմոն Բաբայան
- Լապշինի արտահանձնման դեպքում գործ ունենք բոլորովին այլ քաղաքական տարածքի հետ. Լարիսա Ալավերդյան
- HRW-ն հրաժարվում է մեկնաբանել Լապշինի արտահանձնումը
- Վարչապետը անտրամաբանական է համարում Լապշինի արտահանձնումը
- Լապշինի էպոպեան և Ռուսաստանի պարտությունը
- ՓՊ. Լապշինի արտահանձնումն իրականացվել է շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները
- Բելառուսում ՀՀ դեսպան. Ես ի՞նչ կարող էի անել
- Մենք պետք է Ադրբեջանի ջաղացին ջուր չլցնենք. Էդվարդ Նալբադյանը՝ Լապշինի արտահանձման մասին
- ՌԴ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը Լապշինի պաշտպանության նպատակով. Պեսկով
- Ակցիա դեսպանատան դիմաց. Սառեցնել հարաբերությունները Բելառուսի հետ
- Ժիրինովսկի. Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու
- Բելառուսի ՆԳՆ. Լապշինը հավելյալ պաշտպանություն չի խնդրել
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում է. ԼՂՀ ԱԳՆ
- Բլոգեր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան