«Ի՞նչ տրամաբանությամբ է դպրոցի կառավարման խորհրդում որպես ՏԻՄ ներկայացուցիչ նշանակվում ԱԻՆ աշխատակիցը»
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել Արմավիրի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդի հետ կապվա, որտեղ հարց է բարձրացնում, թե ի՞նչ տրամաբանությամբ է մարզպետը դպրոցի կառավարման խորհրդում որպես տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ նշանակում մարզի ԱԻՆ աշխատակցին։
«Դպրոցի կառավարման խորհրդում մարզպետն ունի երկու ներկայացուցիչ՝ Արմավիրի մարզի ԱԻՆ-ի աշխատակից Աշոտ Հակոբյանն ու մարզպետարանի աուդիտի բաժնի աշխատակից Վիգեն Խաչատրյանը: Խորհրդի նախագահը հենց ԱԻՆ աշխատակիցն է, կասկածից վեր է՝ մարզպետի ցուցումով:
Ի՞նչ տրամաբանությամբ է մարզպետը դպրոցի կառավարման խորհրդում որպես տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ նշանակում մարզի ԱԻՆ աշխատակցին, որն էլ, իհարկե իր ցուցումով, դառնում է խորհրդի նախագահ, ինչպե՞ս է այս մարդն ապահովելու դպրոցում ժողովրդավար կառավարումն ու պաշտպանելու երեխաների կրթության շահերը, մի՞թե դպրոցի մանկավարժներից որևէ մեկն արժանի չէր այդ դերակատարմանը»։
Բախշյանը նշում է, որ Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի հետ մարզպետի կնքած պայմանագրի ժամկետը լրացել է 2016թ. նոյեմբերի 15-ին: Տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի և անցկացնի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը, սակայն մրցույթը շարունակում է ձգձգվել՝ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանի չներկայանալու պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները