Դոնյա Միյատովիչ. Հիասթափված եմ, բլոգերին բանտ են ուղեկցում իբրև վտանգավոր հանցագործի
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը Թվիթթերի իր միկրոբլոգում քննադատաբար անդրադարձել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման փաստին:
«Հիասթափված եմ: Բլոգեր-լրագրողին բանտ են ուղեկցում իբրև վտանգավոր հանցագործի: Խոսքի ազատությունը պետք է հաղթանակ տանի ԵԱՀԿ-ի տարածաշրջանում»,-թվիթերյան իր էջում գրել է Միյատովիչը:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի վերջին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի նամակին ի պատասխան Դունյա Միյատովիչը Լապշինի գործի վերաբերյալ նշել էր, որ ինքը ամբողջովին տեղեկացված է, որ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանում սպասվում է ծանր պատիժ եթե նրան Բելառուսն արտահանձնի Բաքվին:
Նշենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի համարվող Լապշինը ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի խնդրանքով: Լապշինն Արցախ այցելելու համար ընդգրկված է եղել Ադրբեջանի սև ցուցակում, սակայն 2015-ի հունիսին Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով Լապշինը մուտք է գործել Ադրբեջան: Դրանից հետո Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել բլոգերին՝ «Պետական սահմանների մասին» ու միգրացիոն օրենքները խախտելու մեղադրանքով: Այնուհետև Լապշինին Մինսկը արտահանձնել է Ադրբեջանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան