Օհանյան-Օսկանյան դաշինքը հայտնվել է ծանր վիճակում.«Ժամանակ»
Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը հայտնվել է ծանր վիճակում: Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հասկանում են, որ եղած քաղաքական ուժերով առաջիկա ընտրություններում շատ քիչ է բարիերը հաղթահարելու հավանականությունը: Իրենց նախնական ծրագրերը խառնվել են Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հետ կապված: Վերջիններս հասկանում են, որ իրենց պոտենցիալ աջակիցները քվեն տալու են «Ծառուկյան» դաշինքին: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
Ըստ թերթի, Օհանյան-Օսկանյան դաշինքում ավելի շատ են սկսել խոսել ընտրություններում պարտվելուց հետո Սեյրան Օհանյանին և Վիկտոր Դալլաքյանին սպասվող ցավագին հեռանկարի մասին: Նրանք վիճակի փրկությունը տեսնում են «Ծառուկյան» դաշինքին միանալու մեջ և չեն դադարում հանդիպել և խնդրել միավորվել նրա հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա