
Հայաստանում առաջին անգամ նկարել են կովկասյան ընձառյուծի ձագին. WWF-Հայաստան
WWF-Հայաստանի և Զանգեզուր կենսոլորտային համալիրի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքում ֆոտոխցիկը նկարահանել է Կովկասյան ընձառյուծին, որն ամենայն հավանականությամբ WWF-ի կողմից նախկինում նկարված Եվա անունով ընձառյուծի ձագուկներից մեկն է:
WWF-Հայաստան կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարը և նշել. «Մեր երկրում սա առաջին դեպքն է, երբ ձագ է գրանցվում, որն ապացույց է այն մեծ աշխատանքի, որն իրականացվում է Հայաստանի հարավում ՀՀ բնապահապանության նախարարության, պահպանվող տարածքների անձնակազմի և միջազգային կառույցների ջանքերով»:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան