Իրանը երկու ճակատներում էլ գործուն ներկայություն է ունեցել. Ռոհանին՝ ԼՂ հակամարտության մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իսլամական հեղափոխության 38-րդ հաղթանակի տարեդարձի առթիվ այսօր հանդիպում է ունեցել Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,-հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված Իրանի ջանքերին, մասնավորապես նշել է. «Այն ժամանակ, երբ Իրանի հյուսիսում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի բարձունքներում բախումներ էին տեղի ունենում, Իրանը երկու ճակատներում էլ գործուն ներկայություն ունեցավ, որպեսզի պատերազմի կրակը հանգցնի և տարածաշրջանում խաղաղություն հաստատի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին