Ուկրաինայում հետաձգել են «Եվրատեսիլ-2017-ի» տոմսերի վաճառքը
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի տոմսերի վաճառքն անորոշ ժամանակով հետաձգվել է: Նյուզռու.քոմ-ը գրում է, Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովն որոշում է ընդունել, որի համաձայն Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվում է չեղյալ հայտարարել գնումների ընթացակարգը: Ավելի վաղ գնման մրցույթում հաղթել էր Concert.ua ընկերությունը, բայց մրցույթի մյուս մասնակիցներն այդ որոշումը բողոքարկել էին:
Հակամենաշնորհային ընկերությունը ուսումնասիրել է իրավիճակը և հայտարարել հայտնաբերված խախտումների մասին. ոչ հաղթողը, ոչ էլ մյուս մասնակիցները չեն բավարարել բոլոր պահանջները:
Տոմսերի վաճառքը նախատեսված էր փետրվարի 6-ից, այժմ հետաձգվել է անորոշ ժամանակով:
«Հույս ունենք, որ տոմսերի վաճառքը կսկսվի այս ամսվա ընթացքում, մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է հեռուստաընկերության գործադիր տնօրենը:
«Եվրատեսիլ»-ի պրոդյուսերն ասել է, «հիասթափվել է, որ տոմսերի վաճառքի մեկնարկը հետաձգվում է»:
Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին