Որոշվեցին պատանիների ծանրամարտի առաջնության աղջիկների ՀՀ չեմպիոնները
Երևանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի պատանիների և աղջիկների Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել 13-17 տարեկան 23 աղջիկներ` Հայաստանի տարբեր մարզերից: ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նշել է, որ առաջնության աշխարհագրությունը մեծացել է:
Այսպիսով` Հայաստանի պատանեկան առաջնության աղջիկների մրցաշարի չեմպիոններ են դարձել. 44 կգ քաշային կարգ` Անուշ Արշակյան ( 92 կգ երկամարտում), 48 կգ` Տանզելա Գրիգորյան (99 կգ երկամարտում), 53 կգ` Վալենտինա Մովսիսյան (120 կգ երկամարտում), 58 կգ` Միլենա Խաչատրյան (116 կգ երկամարտում), 63 կգ` Լուիզա Սահրադյան (128 կգ երկամարտում), 69 կգ` Լիանա Գյուրջյան (155 կգ երկամարտում), 75 կգ` Մարգարիտա Առաքելյան (125 կգ երկամարտում) և +75 կգ` Աիդա Մանուկյան (196 կգ երկամարտում):