Ուալդեր. «Սրտով Ջոշուայի հետ եմ, մտքով` Կլիչկոյի»
WBC վարկածով գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Դեոնթեյ Ուալդերը կարծիք է հայտնել ապրիլի 29-ին Լոնդոնում կայանալիք Էնթոնի Ջոշուա-Վլադիմիր Կլիչկո մրցամարտի մասին: Տեղեկացնում է boxingscene.com-ը:
«Սրտով Ջոշուայի հետ եմ, մտքով` Կլիչկոյի: Չեմ կարծում, որ Էնթոնին պատրաստ է այս մրցամարտին: Շատ բարդ կլինի նրա համար: Կլիչկոն շատ խելացի է և, ոճային առումով, նրանք լրացնում են մեկը մյուսին:
Ջոշուան, թեև երիտասարդ է, բայց կարողանում է լավ հարվածներ կատարել, սակայն նրան չի բավականացնում ճկունությունը: Կլիչկոն սիրում է մենամարտել այսպիսի բռնցքամարտիկների հետ: Վլադիմիրը պարտվեց Ֆյուրիին, քանի որ վերջինս ճկուն էր, եթերային և չզիջող: Իսկ Կլիչկոն ռոբոտ է»,- ասել է Ուալդերը: