ՀՀ-ի մասնակցությունը Լապշինի հետ կապված այս պրոցեսում համարում եմ խնդրահարույց. Սիմոն Բաբայան
«Անձի հանձնումը չի կարող իրականացվել, եթե հանձնման հիմքում դրված են խոսքի ազատության իրացման իրավունքերը: Լապշինը բլոգեր է, իրականացնում է որոշակի առումով լրագրողական գործունեություն: Նա իր արտահայտած հայացքների իրացման կապակացությամբ է ենթարկվում համապատասխան զրկանքների»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փաստաբանական պալատում Լապշինի պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը:
Նա նշեց, որ այս դեպքը կարող է նախադեպային նշանակություն ունենալ, երբ իրենց քաղաքական պահանջմունքները բավարարելու նպատակով պետություններն օգտագործում են համապատասխան փսևդո-իրավական լծակները:
ՄԻԵԴ բողոքարկելու հետ կապված հարցին ի պատասխան, փաստաբանն ասաց, որ անհրաժեշտություն կա դիմել Ադրբեջանի գործողությունները դիտարկելու համար, քանի որ Բելառուսը չի անդամակցում այդ կառույցին: Ս. Բաբայանը նշեց, որ արդեն բողոք ներկայացվել է ՄԱԿ, ինչի շրջանակներում այդ խնդիրը պետք է դիտարկվի:
«Հայաստանի մասնակցությունը կամ հայ փաստաբանների մասնակցությունն այս պրոցեսում համարում եմ խնդրահարույց: Բոլոր դեպքերում այս իրավիճակը պետք է վիճարկվի Լապշինի հարազատների կողմից»,- ասաց նա:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ՌԴ սահմանադրությամբ ուղղակի արգելվում է հանձնել իր քաղաքացիներին այլ պետությունների պահանջներով, այսինքն Ա.Լապշինի արտահանձնումը, ով նաև ՌԴ քաղաքացի է, չպետք է իրականացվեր:
Ասուլիսին ներկա «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այս գործընթացը ոչ միայն ապտակ է կամ սպառնալիք հայերին, այլ միջազգային վաղուց ճանաչված և կիրառվող նորմերի կոպիտ ոտնահարում և արհամարհանք:
«Մարտահրավեր է ոչ միայն հայերին, հայկական երկու պետությանը, այլ մարտահրավեր է միջազգային հանրությանը, այդ երկրների հասարակություններին»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Լապշինի արտահանձնման դեպքում գործ ունենք բոլորովին այլ քաղաքական տարածքի հետ. Լարիսա Ալավերդյան
- HRW-ն հրաժարվում է մեկնաբանել Լապշինի արտահանձնումը
- Վարչապետը անտրամաբանական է համարում Լապշինի արտահանձնումը
- Լապշինի էպոպեան և Ռուսաստանի պարտությունը
- ՓՊ. Լապշինի արտահանձնումն իրականացվել է շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները
- Մենք պետք է Ադրբեջանի ջաղացին ջուր չլցնենք. Էդվարդ Նալբադյանը՝ Լապշինի արտահանձման մասին
- ՌԴ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը Լապշինի պաշտպանության նպատակով. Պեսկով
- Ժիրինովսկի. Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու
- Բելառուսի ՆԳՆ. Լապշինը հավելյալ պաշտպանություն չի խնդրել
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Բլոգեր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը
- Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան