Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, երեկ իշխող ուժը ներկայացնող պատգամավորը ԱԺ-ում հայտարարեց. «Մենք չպիտի հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցի ՀԱՊԿ անդամակցությունը, այլ հարց բարձրացնենք, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին»:
«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը կատարել է իր ընտրությունը և Բելառուսին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից հանելու գաղափարն անհիմն է:
«ՀԱՊԿ-ից Բելառուսի դուրս գալու առաջարկներն իրավական հիմքեր չունեն»,-ասել է Բելառուսի ԱԳՆ տեղեկատվության վարչության ղեկավար Դմիտրի Միրոնչիկը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի մասնակցության կամ չմասնակցության հարցը հանդիսանում է զուտ կամավոր գործ, և Բելառուսն իր ընտրությունը կատարել է: