Ի՞նչ է կատարվում «Պորտուգալիա Օփեն»-ում նախավերջին տուրից առաջ
Լիսաբոնում անցկացվող «Պորտուգալիա Օփեն»-ում երեկ տեղի ունեցան 7-րդ տուրի հանդիպումները, որոնք մեր պատվիրակներ Կարեն Գրիգորյանի և Տիգրան Հարությունյանի համար ունեցան հաղթական ավարտ։ Նախավերջին տուրից առաջ Տիգրանը 5,5 միավորով կիսում է 4-10-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 8-րդն է, իսկ Կարենը 5 միավորով 14-րդ տեղում է։ Առաջատարն անփոփոխ է։ Էդուարդո Բոնելլին 7 միավորով միանձնյա գլխավորում է «Պորտուգալիա Օփեն»-ի մրցաշարային աղյուսակը։ Մեր հայրենակից, Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 7-րդ տուրում խաղաց ոչ-ոքի և 5 միավորով 13-րդ տեղում է։ Այս մասին հայտնում է armchess.am-ը։
Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 23։30-ին կսկսվեն 8-րդ տուրի խաղերը։