ՀՀԿ-ական. Թող Սեյրան Օհանյանը հստակ անուններ ասի՝ ո՞ւմ մոտ է հարստությունը. «Առավոտ»
«Առավոտ»-ը զրուցել է ՀՀԿ պատագամավոր Գագիկ Մելիքյանի հետ: Թերթի հարցին՝ Սեյրան Օհանյանը պաշտոնաթողությունից հետո որոշ խնդիրներ առաջ քաշեց՝ նկատելով, որ արատավոր բաներ կան համակարգում, բացի այդ, ասաց, որ երկրի հարստությունը կենտրոնացած է մի քանի ընտանիքների ձեռքում, ինչպե՞ս կմեկնաբանեք նրա քննադատությունը՝ Մելիքյանը պատասխանել է. «Ես չգիտեմ՝ ինչը նկատի ունենալով նման արտահայտություններ արեց պաշտպանության նախկին նախարարը, բայց կարծում եմ, նման արտահայտություններից հետո, ինքը պետք է, թե որտեղ է կուտակված այդ հարստությունը և ում մոտ է կուտակված։ Հակառակ պարագայում դա մերկապարանոց հայտարարություն է ինձ հիշեցնում»։
Հարցին՝ նեղացածներ հիմա չկա՞ն ՀՀԿ-ում, նա պատասխանել է. «Նեղացածությունը քաղաքական կատեգորիա չէ, կհորդորեմ ոչ մեկից չնեղանալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա