Օսկանյանը՝ Հայրիկյանի հայտարարության մասին
Ելնելով ցուցակի կազմից, քաղաքական ուժերը վերջնական որոշում կկայացնեն՝ ուզո՞մ են մնալ, թե չե՞ն ուզում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Օհանյան-Օսկանյան դաշինքին միացած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարությանը:
«Գզվռտոցը ճիշտ բառ չէ, բնական է, որ ամեն քաղաքական ուժ իր խնդիրն է դնելու, պետք է համադրենք: Ժամանակն արդեն սեղմում է, կարծում եմ, եկող մի քանի օրվա ընթացքում մեր մոտ գոնե ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց նա:
Օսկանյանն ասաց, որ իրենց դաշինքն անուն կունենա, դժվարանում է ասել, թե վերջնական ինչ տեսք կունենա դաշինքը:
«Ժառանգության» հետ բանակցում են լավ, հույս ունի մի քանի օրվա ընացքում «Ժառանգությունն» էլ վերջնական հայտարարություն կանի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան