Վարդան Արամյանը՝ պետական պարտքի մասին
«Քանի դեռ պետությունն իր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակում ունի դեֆիցիտ, ակնհայտ է, որ դեֆիցիտի ծածկման աղբյուրները պարտքի ներգրավումն է»,- այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգավոր չէ՞ պարտքի շեմը և մինչև երբ է Հայաստանը խոշոր ծավալի պարտքեր կուտակելու:
Նախարարի խոսքերով՝ եթե խնայողություններն ավելի պակաս են, քան ներդրումները, բնականաբար, պետք է օգտագործել նաև արտաքին խնայողությունները, որովհետև քո ներքին խնայողությունները չեն բավարարում ներդրումների համար: «Սա ընդունված աքսիոմատիկ ճշմարտություն է : Քանի դեռ ՀՀ խնայողություններն ավելի պակաս կլինեն, քան ներդրման նկատմամբ պահանջները, բնականաբար, պետք է պարտք վերցնենք կամ օգտագործենք արտաքին խնայողությունները»,- ասաց ֆինանսների նախարարը:
Վարդան Արամյանը վստահեցրեց, որ ՀՀ պետական պարտքի շեմը վտանգավոր չէ, դրա մասին բազմիցս խոսվել է, հարաբերական ցուցանիշներով Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան