Զախարովա. Ոգևորող է, որ հայաստանյան լրատվամիջոցները մտահոգված են ռուս-ադրբեջանական հարաբերություններով
Ոգևորող է, որ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցները մտահոգված են ռուս-ադրբեջանական հարաբերություններով: Լապշինի արտահանձման ու ՌԴ կողմից ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ հայ լրագրողի հարցին նման պատասխան տվեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք տեղեկացնում ենք ԶԼՄ-ներին ու հարազատներին այն քայլերի մասին, որոնք ուղղված են Ռուսաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանությանը»,-շարունակեց նա:
Զախարովայի խոսքով, Ալեքսանդր Լապշինի գործով զբաղվում է ՌԴ դեսպանությունը, շփվում են ինչպես իր փաստաբանների, այնպես էլ Իսրայելի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Լապշինը նաև Իսրայելի քաղաքացի է:
«Այնպես որ թեման գտնվել է և գտնվում է ռուսական կողմի վերահսկողության ներքո: Ձեզ՝ որպես Հաաստանի ներկայացուցիչ շատ շնորհակալություն այդ թեմայի նկատմամբ հետաքրքրության համար, որովհետև դուք մեզ հիշեցնում եք Ռուսաստանի քաղաքացու ճակատագրի մասին»,-ասաց նա:
Տեսանյութում այս հարցն ու պատասխանը վերջին րոպեներին են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան