Ֆրանսիայի դեսպան. Ուրախ եմ, որ ՀՀ ԱԺ-ն վավերացրեց կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիը
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարություն է տարածել, Հայաստանի Ազգային ժողովի կողմից Փարիզի համաձայնագրի վավերացման կապակցությամբ.
«Ուրախ եմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ վավերացրեց կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիը: Վավերացումն արտահայտում է համաձայնագիրը կենսագործելու և կլիմայական շեղումների դեմ պայքարելու Հայաստանի հանձնառությունը` միտված կայուն և ներառական զարգացմանը»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր 99 գրանցված պատգամավորներից 93-ը համաձայնագրին կողմ քվեարկեցին, 6 պատգամավոր քվեարկությանը չմասնակցեց :
«Հրաշալի է : Так держать»,-քվերակության արդյունքները տեսնելով այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը :
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին