Մասսայական սպորտի վերաբերյալ հանձնարարականը տրված էր շուտ, ուշադիր եղեք. վարչապետը՝ սպորտի նախարարին
Կառավարությունում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հաշվետվության ժամանակ պարզվել են, որ ոլորտում կան համակարգային խնդիրներ՝ կապված քաղաքականության և կառավարման իրականացման հետ:
Ենելով դրանից՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում վերանայել կրթական ոլոր մակարդակներում ֆիզիկական կուլտուրային վերաբերվող կրթական ծրագրերը և առաջարկություն ներկայացնել՝ այսուհետ դրանք համատեղ հաստատելու հնարավորության վերաբերյալ:
«Գույքագրել հանրակրթական ուսումնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները և մարզային գույքը, ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները», - ասաց Կարեն Կարապետյանը:
Միաժամանակ, Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը, և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ այդ հաստատությունների կառավարման և գործունեության կազմակերպման համար:
«Խնդիրը նրանում է, որ կրթական ծրագրերն ունիֆիկացված չեն, տարբեր տեղեր տարբեր կրթական ծրագրեր կան, ստանդարտներ գոյություն չունեն: Մասսայական սպորտի վերաբերյալ հանձնարարականը, պարոն Ռոստոմյան, տրված էր շուտ: Առ այսօր մենք որևիցե ինֆորմացիա չենք ստացել ձեզանից, թե ինչպես ենք ակտիվացնելու գյուղական համայնքներում սպորտդահլիճների կառուցումը: Ուշադիր եղեք»,- դիմելով նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա