
Սիրիայում Ռուսաստանի օդուժի իրականացրած ռմբակոծության հետևանքով զոհվել է 3 թուրք զինծառայող
Հյուսիսային Սիրիայում Ռուսաստանի օդուժի իրականացրած ռմբակոծության հետևանքով զոհվել է 3 թուրք զինծառայող, վիրավորվել է ևս 11-ը: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրներին, գրում է Գազետա.ռու-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություններ է հայտնել տեղի ունեցած կապակցությամբ:
Սիրիայում ռազմական օպերացիաների կոորդինացիան ավելացնելու նպատակով երկու երկրները պայմանավորվել են տեղեկատվության փոխանակման մասին: