ՀՀ ոստիկնապետի տեղակալը Բելառուս չի մեկնի
Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի՝ Մինսկ նախատեսված այցը չի կայանա: Նրան Բելառուս գործուղելու մասին որոշումը վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ չեղյալ է ճանաչվել:
Վ. Եղիազարյանը Մինսկ պետք է մեկներ մարտի 2-5-ը՝ մասնակցելու Բելառուսի միլիցիայի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Վարդան Եղիազարյանի ՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու էին պետական բյուջեով՝ ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան