«Բարսելոնը» պատրաստ է պայքարի մեջ մտնել Լինդելոֆի համար
«Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Վիկտոր Նիլսոն-Լինդելոֆը հայտնվել է «Բարսելոնի» ուշադրության կենտրոնում։ Այդ ֆուտբոլիստի համար պայքարում գլխավոր ֆավորիտը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Կատալոնցիները, սակայն, պատրաստ են պայքարել 22-ամյա շվեդի համար։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։
Վերջերս «Բարսելոնի» սկաուտները մարզադաշտում հետևել են «Բենֆիկայի» կենտրոնական պաշտպանի գործողություններին և տպավորված մնացել։
Ավելացնենք, որ «Բենֆիկայի» հետ Լինդելոֆի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թ. ամառը։