Լամը բացատրել է կարիերան ավարտելու իր որոշումը
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամն ուղերձ է հղել իր երկրպագուներին՝ բացատրելով այն պատճառները, որոնք հանգեցրել են կարիերան մրցաշրջանի վերջում ավարտելու որոշման։
«Ես կուզեի բացատրել առաջիկա ամռանը կարիերան ավարտելու որոշման դետալները։ Ինչպես հավաքականից հեռանալու դեպքում, ես հենվում եմ ներքին զգացումների վրա։ Որպես ավագ՝ ինձ համար կարևոր է միշտ ցուցադրել բարձր մակարդակի խաղ, և ես հասկանում եմ, որ այս մրցաշրջանից հետո չեմ կարող դա անել,- Լամի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- 11 տարեկանից «Բավարիայի» ֆուտբոլիստ եմ։ Բացառությամբ «Շտուտգարտում» անցկացրած 2 տարվա, միշտ խաղացել եմ «Բավարիայում»։ Ապագայում նույնպես կաշխատեմ հանուն «Բավարիայի»։ Ինչպես գիտեք, ես մարդ եմ, ով ցանկանում է պատրաստված լինել։ Ահա թե ինչու որոշեցի մտածել ֆուտբոլի մասին և վճռել, թե ինչպես կարելի է օգտագործել կուտակած փորձը։
Ես միշտ որոշում եմ կայացնում այն բանից հետո, երբ մանրազնին վերլուծում եմ ամեն ինչ։ Եթե այդ որոշումը համեմատենք հավաքականից հեռանալու հետ, ապա նշանակում է, որ ես լիովին ավարտում եմ ֆուտբոլային կարիերան։ Ուրախ եմ, որ ձեզ հաղորդել եմ այդ մասին ու բացատրել իրավիճակը։
Հիմա մտածում եմ միայն առաջիկա հանդիպումների մասին։ Անկասկած, գիտակցում եմ, որ դրանք ինձ համար վերջինն են։ Մենք դուրս ենք եկել Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, ուզում ենք անընդմեջ 5-րդ անգամ հաղթող ճանաչվել Բունդեսլիգայում, իսկ հաջորդ շաբաթ սկզբունքային խաղում հանդիպելու ենք «Արսենալի» հետ։ Առջևում մեծ մարտահրավերներ ու նպատակներ են»։