Լապշինի արտահանձնման դեպքում գործ ունենք բոլորովին այլ քաղաքական տարածքի հետ. Լարիսա Ալավերդյան
«Նայելով ադրբեջանական մամուլը, լսելով Բելառուսի պաշտոնական անձանց հայտարարությունները, հասկացվում է, որ ամեն ինչ արել են օրենքի տառին համաձայն, մեջբերումներ են անում օրենսդրությունից, Քիշնևի կոնվենցիայից: Այսինքն ստացվում է, որ ամեն ինչ օրենքով է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Բելառուսից բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Բաքու արտահանձնելու մասին:
Նա միաժամանակ հիշեցրեց Ռամիլ Սաֆարովի դեպքը, երբ նույնպես շատերը կարծում էին, որ այն ինչ արվել է օրենքով, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին, նորմերին:
«Իրականում դա այդպես չէ: Միջազգային իրավունքի սկզբունքները, նորմերը չեն կարող խրախուսել այդպիսի երևույթներ, որոնք ուղղակիորեն խոսում են մարդու արժանապատվության հանդեպ արհամարհանքի, ուղղակի գրած նորմերի ոտնահարման մասին»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Նրա խոսքով, ՄԱԿ-ի պայմանագրում հստակ նշված է որպես իմպերատիվ նորմ այն դեպքերը, երբ որ այդպիսի տեղափոխումը, հանձնումն ընդունելի չէ, արգելված է. «Այդ նորմերի մեջ ուղղակի գրված է՝ երբ որ ոչ թե քաղաքական հանցագործություն, այլ քաղաքական հանցագործության հետ առնչություն ունեցող որևէ դեպք, երբ որ կա հիմնավորված կասկած, որ այդ անձը համապատասխանորեն պաշտպանված չէ, կարող է ենթարկվել կտտանքների, դաժան վերաբերմունքի, արժանապատվությունը նստեմացնող վերաբերմունքի: Այս բոլոր նորմերի խախտումով է տեղի ունեցել Լապշինի հանձնում: Որևէ տառ անգամ չկա, որը թույլ տա օրինական համարել, էլ չեմ ասում իրավական առումով, այդ հանձնումը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչպես էին Լապշինին դիմավորում Ադրբեջանի օդանավակայանում, Լ. Ալավերդյանն ասաց. «Կարծես Բեն Լադեն N 2-ի հանդիպում էին կազմակերպել: Արդեն իսկ արժանապատվությունը նսեմացնող քայլ էր»:
«Տվյալ դեպքում գործ ունենք երկու նախագահների ընկերական, տղայական հարաբերությունների հետ, ովքեր այնքան հեռու են մարդու իրավունքների պաշտպանության գաղափարախոսությունից: Գործ ունենք բոլորովին այլ քաղաքական տարածքի հետ, որտեղ արհամարհվում են ոչ միայն միջազգային նորմերն ու սկզբունքները, այլ սեփական սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքները»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Հարակից հրապարակումներ`
- HRW-ն հրաժարվում է մեկնաբանել Լապշինի արտահանձնումը
- Վարչապետը անտրամաբանական է համարում Լապշինի արտահանձնումը
- Լապշինի էպոպեան և Ռուսաստանի պարտությունը
- ՓՊ. Լապշինի արտահանձնումն իրականացվել է շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները
- Մենք պետք է Ադրբեջանի ջաղացին ջուր չլցնենք. Էդվարդ Նալբադյանը՝ Լապշինի արտահանձման մասին
- ՌԴ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը Լապշինի պաշտպանության նպատակով. Պեսկով
- Ժիրինովսկի. Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու
- Բելառուսի ՆԳՆ. Լապշինը հավելյալ պաշտպանություն չի խնդրել
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
- ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ
- Բլոգեր Լապշինը չի մեկնաբանել իր արտահանձնումը
- Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը
- Բելառուսի Գերագույն դատարանը Լապշինի արտահանձնման վերաբերյալ բողոքը կքննի վաղը
- Լուկաշենկո. Բելառուսը Լապշինին Ադրբեջանին չհանձնելու հիմքեր չունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան