Կլոպն ու Գվարդիոլան սկսում են պայքարը հարձակվողի համար
Եվ Յուրգեն Կլոպը, և Խոսեպ Գվարդիոլան ուզում են հրավիրել Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին։ Ֆուտբոլիստի հնարավորություններին Կլոպը ծանոթ է Դորտմունդի «Բորուսիայում» համատեղ աշխատանքի շնորհիվ։ Իսկ Գվարդիոլան ցանկանում է փոխարինող գտնել Սերխիո Ագուերոյի համար, ով պատրաստ է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Իր հերթին՝ «Լիվերպուլը» պատրաստ է 46 մլն եվրոյով վաճառել Դանիել Սթարիջի տրանսֆերը, ինչը մերսիսայդցիներին հնարավորություն կտա լուրջ առաջարկ ներկայացնել Օբամեյանգին։
Ինքը՝ գաբոնցին, մեկ անգամ չէ հայտարարել դորտմունդյան ակումբից հեռանալու ցանկության մասին։ Օբամեյանգին հրավիրել ցանկացողները ստիպված կլինեն մեծ գումարներ վճարել, քանզի «Բորուսիայի» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թ.։