Ոչ պարկեշտ վարքագծի պատճառով Դավիթ Հարությունյանին հեռացրել են ՀՎԿ երիտմիությունից
Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդակն միության վարչության նիստը, որտեղ որոշում է կայացվել ոչ պարկեշտ վարքագծի պատճառով Դավիթ Հարությունյանին հեռացնել ՀՎԿ երիտմիությունից, հետևաբար նաև կուսակցությունից: ՀՎԿ երիտմիության վարչությունը կուսակցության երիտթևի պաշտոնում առաջադրել է Սիմոն Հակոբյանի թեկնածությունը:
«Դավիթ Հարությունյանը քաջ գիտակցում էր, որ առաջիկայում ոչ պատշաճ վարքագծի համար ինքը կարող էր հեռացվել երիտմիությունից և կուսակցությունից, հետևաբար փորձել է մեկ քայլ առաջ ընկնել ու ներկայացնել, թե իբր ինքը սկզբունքային մարդ է ու հեռացել է կամովին, իսկ կուսակցությունից նրան հեռացնելու պատճառների մասին Դավիթ Հարությունյանը տեղյակ էր:
Դատապարտելի ենք համարում Դավիթ Հարությունյանի նման ձևակերպումները կուսակցության և կուսակցության նախագահի հասցեին ու, միևնույն ժամանակ, տարակուսելի է , որ նույն անձը ընդամենը երկու օր առաջ դիֆերամբներ էր ձոնում կուսակցությանն ու նրա ղեկավարին, որի վկայությունն է նրա բազմաթիվ հեռուստաեթերները, ելույթները, ինչպես նաև իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերը:
Չնայած մյուս կողմից սույն երիտասարդի մոտ նման վարքագիծը կարող է օրինաչափ լինել, քանզի ժամանակին ԲՀԿ-ն լքած և «Հայկական վերածննդին» միացած Դավիթ Հարությունյանը նման բառապաշարով , բնորոշումներով էլ խոսում էր նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին:
Իսկ ինչ վերաբերում է սկզբունքայնությանն ու գաղափարական պայքարին , ապա արդեն մի քանի անգամ ճամբարափոխությունը խոսում է հենց անսկզբունքայնության մասին, որտեղ ամենասկզբունքային արժեքը նյութակն շահն է, ինչում բոլորս առաջիկայում կհամոզվենք, երբ վերը նշված երիտասարդը կհայտարարի, թե որն է լինելու այն հերթակն քաղաքական ուժը, որին ինքը հավատարմության երդում է տալու»,-ասված է ՀՎԿ երիտասարդական միության տարածած հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան