Ռումենիգե. «Վատ չի լինի «ԱԱ-2026»-ն անցկացնել ԱՄՆ-ում»
Եվրոպական ակումբների ասոցիացիայի ղեկավար Կառլ-Հայնց Ռումենիգեն վստահ է, որ ԱՄՆ-ն լավ տանտեր կլինի աշխարհի 2026 թ. առաջնության համար։ Սկսած 2026 թ.-ից՝ աշխարհի առաջնությանը կմասնակցի 48 թիմ։ Ռումենիգեն կարծում է, որ ԱՄՆ-ն Մունդիալի կազմակերպման համար լավ վայր կլինի՝ հաշվի առնելով երկրի զարգացած ենթակառուցվածքները և ավանդական ֆուտբոլի նկատմամբ աճող հետաքրքրությունը։
«Իմ աշխատանքային շրջանակներում Միացյալ Նահանգների անունը կասկածելիորեն հաճախ է նշվում,- Ռումենիգեի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Աշխարհի առաջնությունն այնտեղ անցկացնել այնքան էլ վատ չի լինի։ «Բավարիան» վերջին 3 տարուց 2-ում նոր մրցաշրջանին նախապատրաստությունն անցկացրել է ԱՄՆ-ում։ Խաղերին ներկա էին լինում 42 հազար, հետո՝ 54 հազար, իսկ այնուհետև՝ նույնիսկ 80 հազար երկրպագու»։