Ռուսաստանը զրկվել է աշխարհի բիաթլոնի 2021 թ. առաջնությունից
Աշխարհի բիաթլոնի 2021 թ. առաջնությունը պետք է անցկացվեր Տյումենում, սակայն Ռուսաստանը զրկվել է այն անցկացնելու իրավունքից։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։ Նման որոշում է կայացվել IBU-ի համաժողովում։ Որոշ երկրներ պնդել են, որ անցկացման իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է քվեարկություն անցկացնել, սակայն այդ խնդրանքը չի բավարարվել։ Կազմակերպության ղեկավարությունը որոշել է մրցումները տեղափոխել այլ երկիր։
Ավելացնենք, որ IBU-ի անցած համաժողովը նվիրված է եղել դոպինգի խնդրին և դոպինգային կանոնների խախտման համար պատժի խստացման քննարկումներին։