Մայք Հակոբյանի վաստակած 25 միավորը չօգնեց «Սուֆոլկին»
ԱՄՆ-ի բասկետբոլի ուսանողական լիգայի հերթական տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտը» 97-51 հաշվով առավելության է հասել «Սաուտ Ֆլորիդայի» նկատմամբ: Էնոչը խաղադաշտում անցկացրել է 13 րոպե և վաստակել 15 միավոր: 23 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
«Ջոնսոն Ուելսը», որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 74-55 հաշվով հաղթել է «Աննա Մարիային»: Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 29 րոպե և վաստակել 12 միավոր:
«Սուֆոլկը», որի կազմում հանդես է գալիս Մայք Հակոբյանը, 93-65 հաշվով պարտվել է «Լասսալին»: Մայքը խաղադաշտում անցկացրել է 32 րոպե և վաստակել 25 միավոր: