Արմեն Մկրտչյանն ունի ծրագրեր` ազատ ոճի ըմբշամարտը ոտքի կանգնեցնելու համար
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն օրերս է Բելգիայից վերադարձել Հայաստան և սկսում է աշխատանքը նոր պաշտոնում: ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում նա նշել է, որ ուսումնասիրելու է առկա խնդիրներն ու կփորձի լրացնել բացթողումները:
«Առաջիկայում հետևելու եմ Հայաստանի առաջնությանը: Պետք է ծանոթանալ մարզիկների և մարզիչերի հետ, տեսնել ինչ մարզավիճակում են և ինչ ներուժ ունեն: Առաջնությունից հետո կձևավորվի մարզչական շտաբը և հավաքականը: Մարզչական կազմով կորոշենք, թե որ ըմբիշները կհրավիրվեն հավաքական և կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: Դեռևս հստակ անուններ չկան:
Առաջնությունից հետո կկազմենք նաև տարվա պլանը` հավաքներ, միջազգային մրցաշարեր: Ունեմ ծրագրեր, որոնք հերթով կիրականացնենք: Կուսումնասիրենք առկա խնդիրներն ու կփորձենք լրացնել բացթողումները: Ամեն ինչ պետք է վերանայել»,- ասել է Մկրտչյանը: