Բուշար. «Խոսք եմ տվել և կգնամ երկրպագուի հետ ժամադրության»
Կանադուհի թենիսիստուհի Էժենի Բուշարը հաստատել է, որ հավատարիմ կմնա խոստմանն ու կհանդիպի երկրպագուի հետ, ում տանուլ է տվել գրազը: Թենիսիստուհին գրել էր, թե ամերիկյան ֆուտբոլի «Նյու Ինգլենդ»-«Ատլանտա» հանդիպումը կավարտվի «Ատլանտայի» հաղթանակով: Երկրպագուներից մեկն առիթը չէր կորցրել և պատասխանել էր, որ հակառակ դեպքում Էժենին կգնա՞ իր հետ հանդիպման, ինչին կանադուհին տվել էր իր համաձայնությունն ու պարտվել: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Այսպես ուրախ է, ես հաստատ կգնամ երկրպագուի հետ ժամադրության, քանի որ խոսք եմ տվել: Ինձ թվում է` շատ վստահ էի, խաղացի ճակատագրի հետ և պատժվեցի: Երկրպագուն ապրում է Չիկագոյում: Հուսով եմ` ջենթլմեն կգտնվի և ինձ համար հետաքրքիր երեկո կկազմակերպի»,- ասել է Բուշարը: