Համագործակցության հաստատում` ՀՖՖ-ի և գերմանական ընկերության միջև
Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի, ՀՖՖ գործընկեր «Մենեջմենթ Միքս» ընկերության ղեկավար Րաֆֆի Սեմերջյանի և որակի միջազգային ստանդարտների ներդրման մեջ մասնագիտացած գերմանական «TÜV Rheinland» ընկերության ներկայացուցիչ դոկտոր Ռայներ Վիանդենի միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «TÜV Rheinland» ընկերության հետ հետագա համագործակցության հաստատման շրջանակները և հեռանկարները: Մասնավորապես, կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ISO 9001:2015 որակի միջազգային ստանդարտների և կառավարման համակարգերի ներդրման և կիրառման ոլորտներում:
Քննարկվել են ISO 9001:2015 որակի միջազգային ստանդարտներով սերտիֆիկացման հնարավոր ժամկետները: Կարևորվել է այն հանգամանքը, որ ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է վերոնշյալ համակարգերի մշակման և ներդրման գործընթացը: