«Ռեալը» չի տրամադրի «Սանտիագո Բեռնաբեուն»
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու նպատակով տրամադրել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
Վճռորոշ դիմակայությունը տեղի կունենա մայիսի 27-ին: Գլխավոր մրցանակը կվիճարկեն «Բարսելոնն» ու «Ալավեսը»:
«Ռեալը» չի կարող տրամադրել իր մարզադաշտը` «Բարսելոն»-«Ալավես» հանդիպման անցկացման համար, քանի որ այնտեղ շինարարական աշխատանքներ պետք է կատարվեն: Այստեղ խոսելու այլ բան չկա»,- հայտարարել է Պերեսը: