Ոչ մի պայմանավորվածություն չկա. Գագիկ Ծառուկյան
«Իհարկե, շատ հուզված եմ, իմ թիմի և ժողովրդի այդ անվերապահ վստահության համար, որին հասել ենք մեր կատարած գործով: Պարզ է, մեր լրտավական ծառայությունները միշտ էլ ցանկացել են խառնել՝ տեսեք պայմանավորված է, տեսեք՝ այդպես է: Ուզում եմ ասել՝ ամենակարևորը տեսաք 2015 թվականին, թե ինչ կատարվեց: Ոչ մի պայմանավորվածություն չկա»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ ընտրված Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց, որ չէր կարող իր ժողովրդին տանել արյունահեղության, հեղափոխության:
«Իմ թիմին էլ չեմ վնասել: Ամեն ինչ իմ վրա եմ վերցրել: Կարող էր ցնցման դեպքում թշնամին քայլ կատարել, բոլորի մեղավորը լիներ Ծառուկյանը: Բայց երբեք իմ ժողովրդին չեմ մոռացել, իմ ժողովրդի կողքին եմ եղել»,- ասաց ԲՀԿ նախագահը:
Նրա խոսքով, պետք է երկրում լինի արդարություն, վստահություն ու մրցակցություն. «Իսկ դա բոլորս պետք է անենք, դա մի մարդու բան չի: Ես ասել եմ, որ իմ ժողովրդի առաջ պարտք ունեմ։ Ես պաշտոնի, գումարի համար չեմ անում, բոլորդ էլ գիտեք, որ ամեն ինչ ունեմ: Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, սպասել, հարյուրավոր մարդիկ ճանապարհս են փակում, դռանս դեմ են գալիս, նամակ են գրում: Դա լավ օրից չի, կարիքի մեջ են, ու ամեն մեկս պետք է օգտակար լինենք մեր հնարավորության սահմաններում, ամեն մարդ իր չափով»,- ասաց նա:
Գ. Ծառուկյանի խոսքով, պետք է Հայաստանում ներդրումների համար ստեղծեն պայմաններ, որպեսզի մարդիկ գան ու ներդրումներ անեն. «Հարվարդ չեմ ավարտել, բոլոր հիմնական իմ փորձությունը կյանքի փորձություն է: Ամենաուժեղը պակտիկան է: Պետք է պայմաններ լինեն, որպեսզի մարդիկ պաշտպանված լինեն, արժանապատիվ, ամուր իրենց զգան»:
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյան. Մեր ազգի մեջ նախանձ կա
- Նաիրիա Զոհրաբյանը Ծառուկյանին վերջնաժամկետ էր տվել
- Արգամ Աբրահամյան. Մյուս շաբաթ հանդես կգամ հայտարարությամբ
- ԲՀԿ նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը
- Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում որպես ընդդիմադիր. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան