ՄԱԶԾ ներկայացուցիչները գոհ են Սյունիքի մարզպետի հետ ձեռքբերված պայմանավորվածությունից
Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում քննարկվել է թունաքիմիկատների ոչնչացման, Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման, համայնքային մակարդակում սեյսմիկ ռիսկի գնահատման և մոդելավորման, ԱՌՆ և ԱԻ արագ արձագանքման պլանների մշակումն ու մի շարք այլ ծրագրեր:
ԱԻ նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քննարկմանը մասնակցել են ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը, ՄԱԶԾ կայուն աճի ու զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին, ինչպես նաև՝ ՄԱԿ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին:
Նախարար Տոնոյանը հատկապես կարևորեց հանրապետության չորս քաղաքներում և երկու մարզային կենտրոններում ազդարարման համակարգի տեղադրումը:
ՄԱԶԾ ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի հետ ձեռքբերված պայմանավորվածության կապակցությամբ. մարզպետարանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ՀՀ Սյունիքի մարզի թվով 14 սահմանամերձ համայնքներում ազդարարման համակարգերի թվով 22 վերջակետային սարքավորումների տեղադրման գործընթացում: Նմանատիպ պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի հետ՝ մարզում Մեծավան համայնքի տարածքում գնտվող ջրամբարի շրջակայքում՝ Ձյունշուղ, Տաշիր, Միխայլովկա և Սարատովկա ջրածածկման տիրույթում ընկնող համայնքներում ներդնելու ազդարարման համակարգերի թվով 8 վերջակետային սարքավորումներ:
Նախարար Տոնոյանը հատուկ ուշադրություն է հրավիրել սելաֆատարերի խնդրին՝ նշելով, որ դրանք հարկավոր է ուսումնասիրել՝ բարելավման հրատապ ծրագրեր մշակելու նպատակով: Քննարկվել է նաև հակակարկտային համակարգի բարելավման խնդիրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին