Բելառուսի դատախազությունը խոստովանել է` Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել
Մինսկում ձերբակալված ու Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին միջազգային հետախուզում հայտարարված չի եղել: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի դատախազությունը:
Այստեղից մանրամասնել են, որ իրականում բլոգերի նակտմամբ հայտարարված է եղել միջպետական հետախուզում:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ ոստիկանության հարցմանն ի պատասխան, Ինտերպոլից տեղեկացրել են, որ Լապշինի նկատմամբ իրենց միջոցով երբեք հետախուզում հայտարարված չի եղել:
«Քաղաքացի Լապշինը գտնվել է միջպետական հետախուզման տակ և հանձնվել է ԱՊՀ պետությունների միջև գործող համաձայնագրերի համաձայն»,-ասել է բելառուսական դատախազության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Լապշինի արտահանձնումը Ինտերպոլի որոշմամբ է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան