ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնությանը միացել է 19 պատգամավոր
Խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ նախաձեռնությանը միացել է 19 պատգամավոր: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ այն ստորգրել են իրենց կուսակցության բոլոր պատգամավորները, «Համախմբում»-ից 5 պատգամավոր, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, «Ժառանգություն»-ից՝ Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը:
«Սա է պատկերը: Չեմ կարծում, որ պետք է սպասել, որ ստորագրությունները կավելանան: Փաստորեն ամեն ինչ արվեց, որ պատշաճ թվաքանակով ստորագրություններ չհավաքվի: Բնականաբար, այս ամենի հետևում կանգնած է իշխանությունը»,- նշեց նա:
Միաժամանակ Լ. Զուրաբյանի կարծիքով, սա կարևոր քայլ էր, քանի որ ամբողջ հանրությանը ներկայացվեց իրավական ակտի հակասահմանադրականությունը:
«Սա սկզբունքի հարց էր: Այն ուժերը, պատգամավորները, ովքեր իրենց հորջորջելով ընդդիմադիր, սկզբունքային, չեն ստորագրել այս դիմումը, թող իրենք պատասխանեն հանրության հարցադրումներին»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Նշենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 27 ստորագրություն:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ին անհրաժեշտ է ևս 11 ստորագրություն
- ՀԱԿ-ն ԱԺ-ում նախաձեռնել է ստորագրահավաք
- Սահմանադրական դատարանը թող որոշի՝ ով է այս հարցում ճիշտ. Լևոն Զուրաբյան
- Ընտրությունների օրվա հետ կապված հարցի շուրջ Դավիթ Հարությունյանը պատասխանել է Էլինար Վարդանյանին
- Սերժ Սարգսյան. Անձամբ ես դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը
- ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկել ընտրությունների օրը վերանայելու հարցը. Շարմազանով
- Էլինար Վարդանյանի բաց նամակը ՀՀ նախագահին
- Ընտրությունների օրը սահմանվել է ԸՕ-ի համաձայն. Տիգրան Մուկուչյան
- Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան