Սեմյոնովկայի և Վարդանաշենի ՏԻՄ ընտրություններում կփորձարկվեն էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները
Փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում,-այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ` նշված համայնքներից 2-ում` Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում, փորձարկվելու են 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին