ԲՀԿ՝ այսօր կայանալիք համագումարը «համեստ» է լինելու. «Հրապարակ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ այսօր տեղի ունենալիք համագումարը չնայած հրավիրվել է Մարզահամերգային համալիրում, ինչն արդեն իսկ շքեղության ցուցիչ է, սակայն այն չի ունենա «աղջիկ վախտվա էնտուզիազմը»: Կլինի «համեստ, աշխատանքային համագումար»,-«Հրապարակ»-ին ասել են ԲՀԿ-ից: Հրավիրվել է 2 հազար մարդ։
Հարցին՝ Սերժ Սարգսյանը կլինի՞, նախկինում ներկա է եղել ԲՀԿ-ի համագումարներին՝ թերթի զրուցակիցն ասել է. «Ոչ, կուսակցություններից հրավիրյալներ չկան, կլինեն միայն «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչները»: Հրավիրյալները համամասնական և ռեյտինգային ցուցակների ներկայացուցիչներն են, մարզային, տեղական կառույցների ղեկավարներ, շտաբականներ և շարքային ԲՀԿ-ականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա