Արծվիկ Մինասյանը կառաջադրվի ռեյտինգային ցուցակով
Դաշնակցությունն այս պահի դրությամբ չունի այլ որոշում, քան միայնակ մասնակցել ընտրություններին, որպես առանձին միավոր, ինչպես միշտ եղել է: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Ես որպես ՀՅԴ ԳՄ անդամ բնականաբար իմ պատրաստակամությունը, վճռականությունը հայտնել եմ, և կա արդեն որոշում, որ ես ակտիվորեն են մասնակցելու ընտրություններին, ոչ միայն համամասնական ցանկում, այլև ռեյտինգային ցանկով եմ առաջադրվելու Արմավիրի մարզում»,-ասաց նա:
Մինասյանն ասաց, որ իր բոլոր ներուժը ներդնելու է, որ ՀՅԴ-ն կարողանա սկսած գործերը շարունակել: Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ի հետ ստորագրած կոալիցիոն հուշագիրը կարճաժամկետ չէ, չի ենթադրում ինչ-որ փուլում ավարտ:
«Եթե ընտրություններում հաջողություն ունենանք, կշարունակենք համագործակցությունը մեր ծրագրերի շուրջ, որովհետև դրանք միտված են երկրում հիմնարար փոփոխությունների իրականացմանը»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան