Շախմատի աշխարհի կանանց առաջնության մեկնարկը տրված է
Այսօր Թեհրանում մեկնարկում է շախմատի աշխարհի կանանց առաջնությունը` նոկաուտ համակարգով, որտեղ Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Առաջնությանը մասնակցում են 64 շախմատիստուհիներ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
1/32 եզրափակչում Դանիելյանի մրցակիցը կլինի Ռոուդ Պադմինին` Հնդկաստանից, իսկ Մկրտչյանը կխաղա Չինաստանը ներկայացնող Նի Շիկունի հետ: 1/32 եզրափակչից սկսած կկայանան 2 պարտիայից բաղկացած խաղեր: Ոչ-ոքիի դեպքում հաջորդ օրը կանցկացվի թայ-բրեք:
Եզրափակչում կանցկացվի 4 պարտիա: Շախմատի աշխարհի կանանց առաջնությունը կավարտվի մարտի 5-ին: