Գառնիում ճոպանուղի կկառուցվի
Գառնիում նախատեսվում է ճոպանուղի կառուցել,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
«Այն ուղիղ կապ է ապահովելու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ու «Խոսրովի անտառ» արգելոցի միջև։ Շատ հետաքրքիր շղթա կձավորվի։ Նպատակն է ունենալ ճոպանուղի, որը կապահովի ելքը ձորի վրայից և այցելուներին կտանի «Քարերի սիմֆոնիայի» մոտ։ Այժմ աշխատում ենք նախագծումների վրա: Նախատեսվում է նաև կառուցել կամուրջ և զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվական կենտրոններ»,- ասաց նախարարը։
Մինասյանը տեղեկացրեց, որ նախնական գնահատմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 մլն դոլար:
Նախարարը հավելեց, որ Քարերի սիմֆոնիայում 2017-ին դրամաշնորհային ծրագրով իրականացվելու են քարտեզարգման, անվտանգության գոտու և անձնագրավորման աշխատանքներ:
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյանը կառաջադրվի ռեյտինգային ցուցակով
- Արծվիկ Մինասյան. Նախատեսում ենք բնօգտագործման վճարներն ամբողջությամբ ուղղել շրջակա միջավայրի բարելավմանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան