ՀՀԿ-ում շտաբի պետ, որպես այդպիսին, չի նշանակվի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Սերժ Սարգսյանն ինքնատիպ լուծում է գտել ՀՀԿ շտաբի պետի հարցում` ոչ ինձ, ոչ Կարեն Կարապետյանին, ոչ էլ «չորացող վտակներին»: ՀՀԿ-ում շտաբի պետ, որպես այդպիսին, չի նշանակվի: Հիմնական վերահսկողությունն իրականացնելու է ղեկավար օրգանը` Գործադիր մարմինը՝ «համատեղ ջանք» շրջանակում: Իրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը, որը «չի երևալու»։
Նրա վերահսկողության տակ են գտնվելու հատկապես ռեյտինգայինները, որովհետև ՀՀԿ-ում որոշ անհանգստություններ ունեն, որ նրանք են «հարամելու» ընտրությունները։ Ի դեպ, երեկ ՀՀԿ ԳՄ նիստը չի կայացել, կկայանա շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, ժամը 16։30-ին։ Այս նիստում քննարկվելու է միայն ՀՀԿ ռեյտինգային ցուցակը, համամասնական ցուցակը քննարկելու համար թերևս մի նիստ էլ կհրավիրվի՝ փետրվարի 15-ին, և հաստատված ցուցակը մյուս առավոտյան՝ 16-ին, կներկայացվի ԿԸՀ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա