Անտոնիո Կոնտե. «Կոստան երջանիկ է «Չելսիում»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ է, որ Դիեգո Կոստան մոտ ժամանակներս չի փոխի ակումբային գրանցումը։ Մասնագետի խոսքերով՝ հարձակվողը երջանիկ է, որ խաղում է «կապույտների» կազմում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ 28-ամյա բրազիլացին Կոնտեի հետ բախման պատճառով կարող է հեռանալ լոնդոնյան թիմից։ Ենթադրվում էր, որ նա կտեղափոխվի Չինաստան։
«Կոստան շատ կարևոր խաղացող է «Չելսիի» համար,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Այս իրավիճակում ամեն ինչ պարզ է. նա երջանիկ է, որ լոնդոնյան թիմի ֆուտբոլիստ է։ Կարծում եմ՝ երկար կմնա այստեղ։ Ես ամեն օր տեսնում եմ նրան։ Դատելով նրա պահվածքից՝ կարելի է ասել, որ սիրում է այս ակումբը»։