ՀՅԴ-ն գնում է ընտրությունների իր ցուցակով. Արմեն Ռուստամյան
«ՀՅԴ ցուցակներն արդեն համարյա կազմված են, կամբողջացվի, դեռևս ժամանակ ունենք: Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն գնում է ընտրություններին առանձին, իր ցուցակով, որևէ դաշինքի մեջ չի մտնելու»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նաև ասաց, որ ռեյտինգային ցուցակները նույնպես ամբողջացվում են, բոլոր տեղերում ունենալու են իրենց ռեյտինգային ներկայացուցիչները:
«Մինչև հիմա ՀՅԴ-ն բազմաթիվ ընտրությունների է մասնակցել, մեր թիմում գիտենք մոտավորապես, ով ինչպիսի ձայների է տիրապետում տարածքներում: Բոլոր տարածքներում կան անձինք, ովքեր բացի այն, որ ՀՅԴ անդամներ են եղել երկար տարիներ, ապացուցել են իրենց նվիրվածությունը մեր գաղափարներին, ծրագրերին»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Նրա խոսքով, ՀՅԴ-ն լինելով քաղաքական, գաղափարական կուսակցություն, ունի իր կայուն էլեկտորատը:
«Այդ կայունությունը մեզ շատ պետք է այսօր: Հենց այդ կայունությունն է, որ շատ շատերը չունեն: Այդ կայունությունը մեզ հնարավորություն է տալիս ձևավորել մեր ցուցակը՝ հենվելով մեր էլեկտորատի վրա, պահպանելով էլեկտորատը և այն բազմապատկել»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը՝ հավելելով, որ իրենց ցուցակում կլինեն մարդիկ, ովքեր Դաշնակցական չեն, համակիր են, անկուսակցական են:
Պատասխանելով հարցին, եթե ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտություն առաջանա, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի հնարավորությո՞ւն տեսնում եք, Ա. Ռուստամյանն ասաց, որ կարծում է՝ երկրորդ փուլ չի լինի:
«Այս ընտրություններն նոր որակով են անցկացվելու, հավատում եմ, որ որևէ մեկն առանձին վերցրած չի կարող մեծամասնություն ունենալ, բայց չեմ բացառում, որ երկուսով, երերքով միանալով, կարող են ձևավորել մեծամասնություն առաջին փուլից հետո և Ընտրությունների մասին օրենքին համապատասխան հնարավոր լինի ձևավորել կառավարություն: Սա է ամենահավանականը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան