
Արգամ Աբրահամյան. Մյուս շաբաթ հանդես կգամ հայտարարությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ հերթական համագումարին ներկա է նաև նախկին վարչապետ, ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: «Ազատություն» ՌԿ-ն նրանից հետաքրքրվեց, արդյոք Հովիկ Աբրահամյանը կարո՞ղ է հայտնվել ԲՀԿ շարքերում:
«Իմ հայրն իր ծրագրերի մասին կհայտարարի, ես չգիտեմ»,-ասաց նա:
Հարցին, հնարավո՞ր է ինքը ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվի, պատասխանեց՝ մյուս շաբաթ ինքը հանդես կգա հայտարարությամբ, որը բոլոր հարցերին պատասխան կտա:
Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը Ծառուկյանի դստեր ամուսինն է: