
ԲՀԿ նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ հերթական համագումարը: Համագումարի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ կուսակցության նախագահի ընտրություն:
Միակ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն էր, ով էլ միաձայն ընտրվեց:
Կուսակցության արդեն նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ դժվար էր Գագիկ Ծառուկյանից հետո ստանձնել կուսակցության ղեկավարի պաշտոնը:
«Շնորհակալություն եմ հայտնում ԲՀԿ բոլոր անդամներին, ովքեր որպես նվիրյալ պահեցին կուսակցությունը՝ հավատելով այսօրվան»,- ասաց Զոհրաբյանը:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել էր երկու տարի առաջ, ԲՀԿ նախագահ էր ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, սակայն այս տարվա հունվարի 17-ին նա հայտարարեց քաղաքականություն վերադարձի և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: