Որևէ մեկին վիրավորել չի կարելի. ԲՀԿ նորընտիր նախագահ
«Պետք է բոլորի հանդեպ հարգալից լինենք, ցանկացած կուսակցության: Որևէ մեկին վիրավորել չի կարելի, վիրավորում է թույլ մարդը, ով իրենից բան չի ներկայացնում, իր նախանձից կարող է մյուսի հասցեին բան ասել: Ուժեղ, հզոր, հարգված մարդը երբեք նման բան չի անի»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում դիմելով իր թիմակիցներին՝ ասաց կուսակցության նախագահ ընտրված Գագիկ Ծառուկյանը:
Շարունակելով իր խոսքը՝ նա հավելեց. «Բայց եթե որևէ մեկը փորձի ձեզ վիրարավորել, ձեր պատիվը իմ պատիվն է, իմը՝ ձերն է, ուրեմն այնպես կդնենք իրեն տեղը՝ որտեից է եկել, ինչի համար է եկել, նպատակն ինչ է: Նորից խնդրում եմ, հարգալից, տեղը տեղին ցանկացած քաղաքական ուժի հետ: Թող իրենք իրենց ծրագրերը ներկայացնեն, իրենց արածը, ինչ կարող են անել: Մենք ասում ենք՝ պաշտոնի համար չենք պայքարում, գումարի համար չենք պայքարում: Մենք ուզում ենք լավ լինի: Ես, իրոք, իմ ժողովրդին շատ եմ սիրում: Իրոք, ոսկի մարդիկ են, հյուրասեր: Ես իմ ժողովրդի հետ եմ, իմ ժողովրդի առաջ պարտք ունեմ: Եթե ինձ հնարավորություն ստեղծվի իմ թիմով հասնել հաջողության, իմացեք՝ օր-օրի ամեն մեկը դա իր վրա զգալու է: Չեմ եկել համոզելու, պարտադրելու»:
Գ. Ծառուկյանի խոսքով, գալիք ընտրությունից է կախված վաղվա ապագան:
«Ամեն մարդ իր ընտրությունը կատարելու իրավունք ունի: Այդ հնարավորությունը տրվել է, որ մարդ ծանոթանա բոլորի ծրագրերին, նաև կարևոր է, թե այդ մարդն ինչ գործ է արել իր կյանքում, ու կատարի իր ընտրությունը: Ընտրողները պետք է որոշեն իրենց վաղվա համար, իրենց ապագայի համար»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի պայմանավորվածություն չկա. Գագիկ Ծառուկյան
- Ծառուկյան. Մեր ազգի մեջ նախանձ կա
- Նաիրիա Զոհրաբյանը Ծառուկյանին վերջնաժամկետ էր տվել
- Արգամ Աբրահամյան. Մյուս շաբաթ հանդես կգամ հայտարարությամբ
- ԲՀԿ նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը
- Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում որպես ընդդիմադիր. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան