«Բարսելոնի» նախագահը ժամկետից շուտ կհեռանա
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ժամկետից շուտ կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է football.ua-ն։ Նա իր լիազորությունները վայր կդնի 2018 թ.։
Նշենք, որ Բարտոմեուն այդ պաշտոնն ստանձնել է 2015 թ., իսկ նրա նախագահության ժամկետը պետք է ավարտվեր 2021 թ.։ Նման որոշման պատճառները դեռ անհայտ են։
Բարտոմեուն նաև հայտարարել է, որ նախագահի պաշտոնում մինչև իր աշխատանքի վերջը պլանավորում է երկարաձգել պայմանագրերը «Բարսելոնի» առաջատարների՝ Մեսսիի, Ինյեստայի, Ռակիտիչի, Պիկեի ու տեր Շտեգենի հետ։