Եկատերինա Մակարովա. «Ես ուրախ եմ Շարապովայի համար»
Ռուս թենիսիստուհի Եկատերինա Մակարովան մեկնաբանել է այն, թե ինչպես է սկսել մրցաշրջանը։
«Չեմ կարող ասել, որ շատ լավ եմ սկսել նոր մրցաշրջանը,- Մակարովայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։- Ավելի լավ կարող էի մեկնարկել։ Մենք շատ լավ նախապատրաստական շրջան ենք անցել։ Առաջին երկու մրցաշարը լավ չդասավորվեց առաջին իսկ շրջանում։ Հնարավոր է, որ հոգեբանորեն պատրաստ չէի։ Սակայն «Australian Open»-ում ցուցադրեցի, որ կարող եմ պայքարել ու հաղթել լուրջ մրցակիցների։ Թենիսն այնպիսի մարզաձև է, որ յուրաքանչյուր շաբաթը տարբերվում է մյուսից. զգացումները, տրամադրությունը փոխվում են։ Սակայն թիմային մրցաշարերն էլ չի կարելի համեմատել անհատականի հետ»։
Թենիսիստուհին մեկնաբանել է նաև այն, որ ապրիլին Մարիա Շարապովան կվերադառնա որակազրկումից հետո։
«Ես ուրախ եմ Մաշայի համար։ Նրա որակազրկման ժամկետը կրճատվեց, և նա կարող է վերադառնալ կորտ ու լավ թենիս ցուցադրել։ Շարապովան կարողանում է դա անել։ Հույս ունենք, որ հետո ամեն բան լավ կլինի, առանց որևէ սկանդալի»,- նշել է Մակարովան։