Նաիրիա Զոհրաբյանը Ծառուկյանին վերջնաժամկետ էր տվել
Ես Գագիկ Ծառուկյանին ասել էի, որ մինչև հունվարի 25-ը ինձ համար վերջնաժամկետ է: Եթե Գագիկ Ծառուկյանը չէր վերադառնում քաղաքականություն, ես դուրս էի գալու քաղաքականությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ հերթական համագումարի ավարտից հետո լրագրողներին ասաց Նաիրա Զոհրաբյանը, ով մինչ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն էր:
«Սա եղել է իմ անձնական որոշումը: Դժվար եղավ պարոն Ծառուկյանին համոզել կրկին վերադառնալ քաղաքականություն: Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստանը» անքակտելի և միասնական ընկալում ունի մեր ժողովրդի մեջ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ համագումարի ընթացքում կուսակցության նախագահ ընտրվեց Գագաիկ Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր ընդգրկված կլինեն դաշինքում, ապա Զոհրաբյանն ասաց.
«Մինչև բանակցությունները քաղաքական ուժերի հետ չավարտվեն գոնե ինձանից ոչ քաղաքական ուժի, ոչ էլ գործիչի անուն չեք լսելու»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան